«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ընկերականները սկսվեցին

Ընկերականները սկսվեցին
23.05.2012 | 05:01

Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Լեհաստանի ֆուտբոլի ընտրանին Կլագենֆուրտում ընկերական հանդիպում է ունեցել Լատվիայի հավաքականի հետ ու հաղթել 1:0 հաշվով: Եվրոպական եզրափակչին նախապատրաստվող լեհական ընտրանին հանդես է եկել փորձարարական կազմով: Խաղին չեն մասնակցել ընթացիկ առաջնությունում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում բունդեսլիգայի առաջնության չեմպիոն ու գավաթակիր դարձած Պիշչեկը, Լեւանդովսկին ու Բլաշչիկովսկին: Ի դեպ` արդեն Ավստրիա է ժամանել եւ Հունաստանի ընտրանին, որը մայիսի 31-ին Կուֆշտայնում ընկերական հանդիպում կունենա Հայաստանի հավաքականի հետ:

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 6881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ